Ռեստորանի մասին

«Դիլիջանի հին գինետուն» ռեստորանը գործում է 2020 թվականի սեպտեմբեր ամսից։ Ռեստորանը տեղակայված է Դիլիջանի պատմական կենտրոնում՝ սրտում, 1870 թվականին կառուցված հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան-շենքում։ Այն պատկանել է վաճառական Ասլանովին։ Խորհրդային վաղ տարիներին այս տարածքում գործել է գինետուն։ Ռեստորանի ներկայիս անվան և կոնցեպտի ընտրությունը պայմանավորված է այս հանգամանքով։ Ռեստորանի ներքին ինտերերը ռեստավրացիայի միջոցով հնարավորինս բերվել է իր հին տեսքին՝ պահպանելու համար պատմական շերտերը։

Ամրագրում

" Ձեր համեղ հանգիստը Դիլիջանում "

Հաճախորդի կարծիք

" Պատվիրելու հնարավորություն "

Ճաշատեսակների մասին

Ռեստորանի մենյուն առաջին հերթին հեղինակային-ստեղծագործական է։ Մեր համոզմունքն է, որ յուրաքանչյուր ուտեստ համերի երաժշտություն է։ Մենյուն բազմազան է՝ հայկական-ավանդական, ռեգիոնի-ավանդական, եվրոպական և այլն։ Ուտեստների մեծ ընտրանի ունենք՝ սառը ուտեստներ, նախուտեստներ, աղցաններ, ապուրներ, հիմնական ուտեստներ, սթեյքեր և գրիլի վրա, ձուկ և ծովամթերք, աղանդեր, պիցցաներ և այլն։ Միշտ կարող եք օգտվել շեֆ-խոհարարի օրվա մենյույի առաջարկից։ 120-ից ավելի անուն գինիներ՝ հայկական և արտասահմանյան։ Ճաշացանկը հարմար է ինչպես ընտանեկան, ընկերական այցերի, այնպես էլ զբոսաշրջիկների խմբերի ու միջոցառումների համար։ Գործում է նաև առաքում։

Հեռ․ համար

+374-95-840-041

Էլ․ հասցե

[email protected]

Գտնվելու վայրը

3901,38/1 Myasnikyan street, Dilijan Armenia